ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Արցախում իրավիճակը 1 հոկտեմբերի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում մեկնարկող երկօրյա արտապլանային գագաթնաժողովում կքննարկեն նաև հակամարտության սրումը Լեռնային Ղարաբաղում։ Գագաթնաժողովի առաջին օրը քննարկվելու է լարված իրավիճակը Միջերկրական ծովում և այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախատեսվում է քննարկել նաև ճգնաժամը Բելառուսում և Մինսկի դեմ պատժամիջոցների հարցը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված միջադեպը։ Թեև առաջիկա գագաթնաժողովն առցանց չէ, առկա է ընթանում, լրագրողներին նախկինի պես թույլ չեն տալիս մուտք գործել Եվրախորհրդի շենք՝ պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |