Ասկերանի բնակելի թաղամասի մոտ ադրբեջանական ԱԹՍ է խոցվել

Ասկերանի բնակելի թաղամասի մոտ ադրբեջանական ԱԹՍ է խոցվել

PanARMENIAN.Net - Ասկերանի բնակելի թաղամասի հարևանությամբ ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հրապարակվել են լուսանկարներ։

Դրանցում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ։

Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---