Կանադայում հետաքննում են երկրի տեխնոլոգիաներն Արցախում կիրառելու հարցը

Կանադայում հետաքննում են երկրի տեխնոլոգիաներն Արցախում կիրառելու հարցը

PanARMENIAN.Net - Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կարգադրել է հետաքննել մեղադրանքները, ըստ որոնց կանադական տեխնոլոգիան կիրառվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ հայերի դեմ։

Հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների կողմից օգտագործվող թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում կանադական արտադրության դետալներ կան, օրինակ՝ օպտիկական բաղադրիչներ։

CTV News-ի փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է Կանադայի հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո, թե քաղաքացիական բնակչության և զինվորականների դեմ օգտագործվող թուրքական անօդաչուներում կանադական արտադրության ընկալող-հաղորդող սարք (датчик) է տեղադրված։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---