Լոս Անջելեսում հազարավոր հայեր են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ ցույց են արել

Լոս Անջելեսում հազարավոր հայեր են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ ցույց են արել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հազարավոր հայեր երթի են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ցույցի մասնակիցները պահանջել են միջազգային հանրությունից դատապարտել ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի գործողությունները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---