Արմեն Ավագյան. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել բանակցությունների ճանապարհով16 փետրվարի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի անգամ չէ, որ հայտարարում է այն մասին, որ իրեն մեղադրում են ԼՂՀ-ն Ադրբեջանին վերադարձնելու գործում: Իրականում, Սերժ Սարգսյանին մեղադրում են նրանում, որ նա հստակ ծրագիր ունի Ադրբեջանին փոխանցելու ԼՂՀ 5 շրջանները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է անկախ փորձագետ Արմեն Աղայանը: «Միջազգային փորձագետներն արդեն վաղուց են խոսում դրա մասին: Բացի 5 շրջանները հանձնելուց Հայաստանի նախագահի ծրագրում դիտարկվում է ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելուց հետո Քարվաչարը (Քելբաջար) Շահումյանի հետ փոխանակելու հնարավորությունը: Ծրագրի համաձայն, Լաչինի միջանցքը Հայաստանին կմնա, իսկ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչվի Բաքվի կողմից»,- հայտնել է փորձագետը: Նրա խոսքով, Երեւանի եւ Բաքվի շահերը խաչվում են 5 շրջանների հարցի շուրջ, բայց կողմերի միջեւ տարաձայնություններ են մնում Քարվաչարի եւ Ղարաբաղին հարող 2 շրջանների հարցում:«Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը օժանդակություն չի գտնում ո'չ Հայաստանի ներսում, ո'չ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի նախագահը շատ լուրջ տրամադրված է ղարաբաղյան հակամարտության հենց այդպիսի լուծմանը: Բայց Ադրբեջանն ու Թուրքիան ավելին չեն պահանջում, քան առաջարկում է Սերժ Սարգսյանը»,- նկատել է Արմեն Աղայանը: Նա նշել է, որ այսօր ԼՂՀ իշխանությունները ամբողջությամբ կախված են պաշտոնական Երեւանից, բայց Ղարաբաղում շատերը կան, որոնք պարզապես համաձայն չեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Սարգսյանի ծրագրի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել բանակցությունների ճանապարհով: Դա պարզապես անհնար է: Պատերազմ է եղել, որն անավարտ է մնացել, եւ որքան էլ որ Հայաստանը Ադրբեջանին հաշտության պայմանագիր առաջարկի, միեւնույնն է` դա ձեռք չի տա ադրբեջանական կողմին: Բաքուն պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները, բայց դեռեւս կասկածում է` արդյոք կկարողանա հաղթել, թե` ոչ»,- ընդգծել է Արմեն Աղայանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |