Ռուսական ԶԼՄ-ները «հայերի կողմից կռվող ահաբեկիչների մասին» նամակներ են ստանում

Ռուսական ԶԼՄ-ները «հայերի կողմից կռվող ահաբեկիչների մասին» նամակներ են ստանում

PanARMENIAN.Net - «Հայկական կողմում կռվող ահաբեկիչների» մասին, ամենայն հավանականությամբ, թուրք ու ադրբեջանցի օգտատերերի ուղարկած ինֆորմացիան ռուսական Lenta.ru կայքը հրաժարվել է հրապարակել՝ հավաստի չլինելու պատճառով։

Ռուս լրագրողները բազմաթիվ նամակներ են ստացել իբրև թե ահաբեկիչների հետ Հայաստանի գործակցության մասին, փոխանցում է Lenta.ru-ն՝ հայտնելով, որ նույնաբովանդակ նամակներ ուղարկողները հիմնականում թուրքական անուն-ազգանուններ ունեն։ Նման նամակներ ստացել են նաև ռուսական մի շարք այլ խոշոր լրատվամիջոցներ։

Նամակի վերնագրում նշվում է, թե իբրև հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցում են արաբ, սիրիացի և լիբանանցի ահաբեկիչներ։ Նամակն ուղարկողները կցել են ֆեյսբուքյան էջի հղում, որտեղ նույն բովանդակությամբ հրապարակում է եղել և տեսանյութ։

Դրանում, իբրև, մի արաբ պատմում է, որ եկել է կռվելու հայերի կողմից։ Նամակն ուղարկողների մի մասը պնդել է, թե տեսանյութն արդեն ջնջված է։ Լրատվամիջոցն ուսումնասիրել է ֆեյսբուքյան այն էջը, որից իբրև նման հրապարակում է արվել, այնտեղ նման տեսանյութ չի եղել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---