Մարտունիում «Դոժդի» լրագրողը և այլ լրագրողներ նույնպես կրակի տակ են ընկել

Մարտունիում «Դոժդի» լրագրողը և այլ լրագրողներ նույնպես կրակի տակ են ընկել

PanARMENIAN.Net - Ռուսական «Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այլ միջազգային լրագրողների հետ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կողմի կրակի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ նշելով, որ լրագրողը չի տուժել և հիմա ապաստարանում է։

Ելովսկու հետ այլ օտարերկրյա լրագրողներ են եղել, այդ թվում՝ Լիբանանից, լրագրողները տարբեր մեքենաներով են եղել։

Լրագրողներին ցույց են տրվել սեպտեմբերի 27-ին և 28-ին հրետակոծված տները, այնուհետև նրանք կանգնել են քաղաքի կենտրոնում՝ հետագա անելիքները որոշելու նպատակով, և այդ պահին տասնյակ մետրից լսել են պայթյունների ձայներ։ Լրագրողները վազել և պատսպարվել են մոտակա նկուղում։

Եվլովսկին հայտնել է, որ վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրողները եղել են այլ մեքենայում։ Նրա խոսքով՝ քաղաքի կենտրոնում, որտեղ կանգնած էին լրագրողները, եղել են նաև խաղաղ բնակիչներ:

Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և տեղափոխվում է հիվանդանոց։ Վիրավորվել է նաև հայկական «ԱրմենիաTV-ի» օպերատորը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---