Հայ ձեռներեցներին պատժել են ագահության համար

PanARMENIAN.Net - Ինչպես ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանին ուղղված գրությամբ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, բրնձի շուկայում Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուկայի տվյալ ժամանակահատվածի գերիշխողներին առաջադրվել է պետական բյուջե վճարել «Մոկոնաթ» ընկերությանը` ավելի քան 20.5 միլիոն դրամ եւ «Կարի Թով» ընկերությանը` ավելի քան 20 միլիոն դրամ: Գրությամբ տեղեկացվել է, որ գումարներն արդեն իսկ վերականգնվել են պետբյուջե:



Հիշեցնենք, դեռեւս հոկտեմբերին բրնձի շուկայում չհիմնավորված բարձր գների առնչությամբ իրականացված վարույթի ընթացքում պարզվել էր, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող երկու տնտեսվարող սուբյեկտները` «Մոկոնաթը» եւ «Կարի Թովը», եւս երկու խոշոր ծավալներ զբաղեցնող ընկերություններ, հայտնել էին, որ երկրորդ կիսամյակում դադարեցնում են գործունեությունը: Իսկ Մաքսային պետական կոմիտեից ստացված տեղեկատվությունից պարզվել էր, որ բրնձի շուկայում տնտեսվարողները հաճախակի են փոխվում: Հանգամանքը, որ չնայած մեծ եկամուտներին, շուկայի գերիշխողները որոշել էին դադարեցնել գործունեությունը, Հանձնաժողովին կասկածելի էր թվացել, ուստի, հաշվի առնելով շուկայում ստեղծված պատկերը, Հանձնաժողովը վարույթի արդյունքները տրամադրել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` հարկային պարտավորությունների պատշաճ կատարման, եւ ՀՀ գլխավոր դատախազությանը` գործունեությունը դադարեցրած ընկերությունների կողմից օրենսդրական հնարավոր խախտումների հարցերը քննարկելու նպատակով:



Ա. Թամազյանի գրության համաձայն, «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության ընթացքում «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ՍՊ ընկերություններում բրնձի մուտքագրման եւ վաճառքի օրինականության, գումարների ծախսման եւ պետական բյուջի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման համար 2008 թ. նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել մասնագիտական ստուգում նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակաիցներին»: Արդյունքում` 40.5 միլիոն դրամը վերականգնված է պետական բյուջե:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---