Մարտունիում վիրավորվել է նաև 24News.am-ի լրագրողը

Մարտունիում վիրավորվել է նաև 24News.am-ի լրագրողը

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա եղել է կրակի տակ հայտնված լրագրողների խմբում։

«Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», - տեղեկացնում է 24News.am-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---