Ադրբեջանցիները AFP-ի լրագրողների տեղափոխող մեքենայի վրա են կրակել

Ադրբեջանցիները AFP-ի լրագրողների տեղափոխող մեքենայի վրա են կրակել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ին Արցախում թիրախավորել են նաև Agence France Press գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։

Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել ֆրանսիական գործակալության լրագոշրողներին տեղափոխող մեքենայից։ Այն վնասված է, կոտրված են ապակիները։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կրակից տուժել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլ նաև հայկական ու միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---