Մակրոն․ Իսլամիստները թուրքական Ղազիանտեպից Ղարաբաղ են գնում

Մակրոն․ Իսլամիստները թուրքական Ղազիանտեպից Ղարաբաղ են գնում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «հստակ տեղեկատվություն» ունեն, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։

Մակրոնն այդ մասին հայտարարել է Բրյուսելում, որտեղ ընթանում է ԵՄ գագաթնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ սիրիացի գրոհայիները լքել են մարտի դաշտը թուրքական Ղազիանտեպում՝ միանալու համար Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին։ Սա շատ լուրջ է։ Առաջիկա ժամերին քննարկելու ենք դա գագաթնաժողովում»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---