ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանին կառույցում դիտորդի կարգավիճակից զրկելու 1 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կառույցի դիտորդի կարգավիճակից զրկելու համար։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Դիմելու պատճառն Աֆղանստանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարություններն են։ ՀԱՊԿ-ում Աֆղանստանը դիտորդ է դարձել 2013-ին։ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու, այն դադարեցնելու իրավունքը գերագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդինն է, որոշումը կայացվում է կոնսեսուսով։ Դիտորդներն այն պետություններն ու կազմակերպություններն են, որոնք «հետաքրքրված են» կառույցի իրավական բազայի և գործունեության փորձի ուսումնասիրմամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |