Ֆրանսիացի լրագրողներին ուղեկցող երիտասարդը զոհվել է․ Հայ լրագրողը մանրամասնել է

Ֆրանսիացի լրագրողներին ուղեկցող երիտասարդը զոհվել է․ Հայ լրագրողը մանրամասնել է

PanARMENIAN.Net - Արցախում վիրավորված ֆրանսիացի երկու լրագրողին ուղեկցող մարտունեցի երիտասարդը հրետակոծությունից զոհվել է, հայտնել է Le Monde-ի լրագրողներին Արցախում ուղեկցած լրագրող Հերմինե Վիրաբյանը, փոխանցում է «Հետքը»։

Հոկտեմբերի 1-ին Ֆրանիսական Le Monde պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Հրետակոծության տակ են հայտնվել նաև հայկական ու միջազգային մամուլի այլ ներկայացուցիչներ։

Վիրաբյանի խոսքով՝ Le Monde-իի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո, հոկտեմբերի 1-ին իր հետ այցելել են Մարտունի՝ նկարահանելու վնասված տները, զրուցելու մարդկանց հետ։

Հենց Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։

Լրագրողների խումբը նախատեսել է այցելել 5 տուն։ Առաջինում նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ Press տարբերանշանով մեքենային, բայց արկերի ձայն են լսել ու փախել տարբեր ուղղություններով։

«Մեր շոկային դեմքերը ֆիքսեցինք ու հասկացանք, որ մեզ մոտ է գալիս, մեզ թվացել էր մի պահ, որ հեռվում է տեղի ունենում։ Մենք սկսեցինք վազել անկանոն, առանձին էինք վազում, հետո ես ձայներ լսեցի, գոռգոռոցներ։ Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին՝ help, help (օգնություն-հեղ.)»։ Պտտվեցի և տեսա, որ նրանք ընկած էին գետնին ու մեկի դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր»,- կատարվածը նկարագրել է Հերմինե Վիրաբյանը։

Վնասվել է նաև լրագրողներին տեղափոխող մեքենան։ Վարորդը թեթև վնասվածք ունի որովայնի շրջանում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ամեն ինչ անում են Արցախի Մարտունի քաղաքում վիրավորված լրագրողներին հնարավորինս շուտ Ղարաբաղից տեղափոխելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---