Մակրոնը գուցե բարձրացնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը

Մակրոնը գուցե բարձրացնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի հարցով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի Թուրքիայի՝ Ադրբեջանին սիրիացի իսլամիստներով աջակցելու հետ կապված: Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի անդամ Չարլի Վեյմերսը:

«Նա կհարցնի Եվրամիությանը` արդյոք այն պատրաստվում է դատապարտել հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը և դիտարկում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը»,- գրել է Վեյմերսը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բելառուսը, Ֆինլանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն համանախագահներն են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---