Կոտայքի օդային սահմանում ՀՕՊ-ը հակառակորդի ԱԹՍ է խոցել

Կոտայքի օդային սահմանում ՀՕՊ-ը հակառակորդի ԱԹՍ է խոցել

PanARMENIAN.Net - ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ավելի վաղ սոցցանցերում գրառումներ հայտնվեցին, թե Աբովյան քաղաքի օդային տարածքում ձայներ են լսվում, ինչին ի պատասխան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք»։

Ավելի ուշ Հովհաննիսյանը ևս մեկ գրառում արեց. «Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»:

Մինչև այդ հակառակորդն ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր, ևս 2 քաղաքացիական՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորվում։ Բացի այդ, Ադրբեջանը նաև հրետանի էր կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ։

Մեծ Մասրիկն ու Շատվանը Վարդենիս-Սոթք ճանապարհի մոտ են գտնվում։ Հոկտեմբերի 1-ի կեսօրին այն հրետակոծվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---