Ադրբեջանցի սպայի մոտ իսրայելական ռադիոկայան են գտել. Վերծանմամբ պարզվել է՝ ղեկավարվում են արաբերեն

Ադրբեջանցի սպայի մոտ իսրայելական ռադիոկայան են գտել. Վերծանմամբ պարզվել է՝ ղեկավարվում են արաբերեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով։ Այս մասին հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը։

«Եզրակացությունները թողնում եմ ձեզ», - ասել է նա։

Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանը հոկտեմբերի 1-ին կորցրել է 39 միավոր զրահատեխնիկա, 4 հատ ՍՈւ-25 գրոհիչ-ինքնաթիռ, 3 հատ Մի-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, կենդանի ուժի մոտ 830 կորուստ ունի, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները բանակին կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---