2 հոկտեմբերի 2020 - 11:59 AMT
Չանհանգստանա՛լ. Մեղրիում տագնապի շչակներ են գործարկվելու

Մեղրիում հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10.00-ից սկսված գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այդ մասին իրազեկել է Մեղրիի համայնքապետարանը։

«Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Համայնքապետարանը նաև հորդորել է տարածել և իրազեկել սոցցանցերից չօգտվող բարեկամներին և ծանոթներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։