2 հոկտեմբերի 2020 - 12:19 AMT
BBC Syria-ի պրոդյուսեր․ ԼՂ-ում առնվազն 8 սիրիացի է սպանվել

Սիրիացի առնվազն 8 մարտիկ սպանվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է BBC Syria-ի պրոդյուսեր Ռիամ Դալաթին՝ ներկայացնելով հոկտեմբերի 2-ի տվյալները։

Դալաթին նշել է, որ ևս 2 զինվորական անհետ կորած են, որոնցից մեկը՝ սպա։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «հստակ տեղեկատվություն» ունեն, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։