ՊՆ․ ՀՀ-ից դեռևս որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջան, մի դրդեք հրթիռային իրական հարվածների

ՊՆ․ ՀՀ-ից դեռևս որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջան, մի դրդեք հրթիռային իրական հարվածների

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքից Ադրբեջան դեռևս հրթիռ չի արձակվել, Ադրբեջանի պաշտոնական շրջանակների հայտարարությունները, թե, իբր, ՀՀ տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը, պաշտոնապես հայտնում են պաշտպանության նախարարությունից։

«Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռևս որևէ հրթիռ չի արձակվել»,-գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՊՆ-ից ադրբեջանական կողմին խստորեն հորդորել են ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---