Էրդողան․ Երուսաղեմը մեր քաղաքն է 2 հոկտեմբերի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը պատկանում է իր երկրին, փոխանցում է The Times of Israel-ը։ «Այդ քաղաքում, որը մենք ստիպված ենք եղել լքել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այնտեղ մինչ այժմ կարելի է տեսնել օսմանյան դիմադրություններից հետքեր։ Այսպիսով, Երուսաղեմը մեր քաղաքն է, քաղաք է մեզնից»,- հայտարարել է Էրդողանը։ Օսմանյան կայսրությունը Երուսաղեմում ղեկավարել է 1516-1917 թվականներին: Նշվում է, որ Թուրքիան վաղուց է ընդգծում Երուսաղեմի հետ իր կապի մասին ու պարբերաբար քննադատում Իսրայելի՝ քաղաքը «հրեականացնելու» փորձերը: Էրդողանի խոսքով՝ իր երկիրն ու ազգը նաև բախվում է Իսրայելի պաղեստինցիների խնդրին։ Նա նշել է, թե պաղեստինցիները Երուսաղեմում ապրել են հազարավոր տարիներ, սակայն հետո «օկուպացվել են, իսկ նրանց իրավունքները՝ ոտնահարվել»: «Երուսաղեմի հարցը մեզ համար սովորական աշխարհաքաղաքական հարց չէ։ Ամենից առաջ, Հին քաղաքի ներկայիս տեսքը, որը համարվում է Երուսաղեմի սիրտը, կառուցվել է Օսմանյան սուլթան Սուլեյման Մեծի օրոք»,- հայտարարել է նա։ 2017-ի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և սկսումէ այնտեղ դեսպանություն տեղափոխելու գործընթաց։ 2018-ին բացվեց ԱՄՆ դեսպանատունը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |