Մերկել․ Հրադադարը ԼՂ բարդ խնդիրը խաղաղ քննարկելու միակ հնարավորությունն է

Մերկել․ Հրադադարը ԼՂ բարդ խնդիրը խաղաղ քննարկելու միակ հնարավորությունն է

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հրադադարը ղարաբաղյան հակամարտության բարդ խնդիրը խաղաղ քննարկելու միակ հնարավորությունն է։

Նա նշել է նաև, որ Եվրամիությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադար հայտարարելու օգտին՝ ռազմական ճանապարհով հնարավոր չէ հասնել հարցի խաղաղ լուծման, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք, անշուշտ, հանդես ենք գալիս հրադադար հայտարարելու օգտին։ Դա միակ հնարավորությունն է` խաղաղ քննարկելու այդ բարդ հակամարտության կարգավորումը, սակայն հստակ է, որ ոչ ռազմական ճանապարհով»,-ասել է Մերկելը Բրյուսելում, ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ավարտից հետո։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---