Եզդիական երկրորդ ջոկատն է կազմավորվում 2 հոկտեմբերի 2020 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության հետ հատուկ համաձայնությամբ կազմավորվում է եզդիական երկրորդ ջոկատը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ «Բոլոր այն եզդիները, ովքեր ցանկանում են մեկնել Արցախ և փոխարինել եզդիական առաջին ջոկատին, խնդրում եմ 15 օրվա ընթացքում կապ հաստատել ինձ հետ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը (հավաքագրումը եզդիական սրբավայրում)։ Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անձնուրաց աշխատում են մեր երկրի խաղաղության պահպանման համար: Միասնությունն է մեր հաղթանակի գրավականը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայրը ևս զինվորագրվել է և մեկնում է առաջնագիծ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |