Վիվա-ՄՏՍ-ի Z սակագնային պլանն արցախցիներին՝ անվճար

Վիվա-ՄՏՍ-ի Z սակագնային պլանն արցախցիներին՝ անվճար

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ից Հայաստանի տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի Z սակագնային պլանից:

Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է.

- Zoom, Skype, Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում (Zoom, Skype՝ մինչև 31.10.2020թ., ներառյալ),

- 3 ԳԲ ինտերնետ,

- 200 րոպե (ցանցի ներսում, հայաստանյան օպերատորների ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» [մինչև 31.12.2020թ., ներառյալ)

- 10,000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպի հայաստանյան բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն:

Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ Z սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ:

Սակագնային պլանին բաժանորդագրվելու համար կարելի է այցելել սպասարկման կենտրոն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---