Ֆինանսական ճգնաժամն անդրադարձավ նաեւ Հայաստանի ապահովագրական շուկայի վրա

PanARMENIAN.Net - Ֆինանսական ճգնաժամի պայմաններում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության չհավաքած ապահովագրական պրեմիաների ծավալը հասել է 200 մլն. դրամի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանը: Այնուամենայնիվ, անցյալ տարին Ալթունյանը դրական է գնահատում: Նրա խոսքով, ընկերությունը հավաքել է 2 մլրդ. դրամ ապահովագրական պրեմիաներ, ինչը 700 մլն.-ով գերազանցում է 2007թ. ցուցանիշը եւ կազմում է Հայաստանի ապահովագրական շուկայի 28%: Դրա հետ մեկտեղ, ապահովագրական փոխհատուցումները կազմել են 700 մլն. դրամ` Հայաստանի ապահովագրական շուկայի 36%, տեղեկացրել է նա: Զմփոփելով տարին` Ալթունյանը նկատել է, որ երկրի ապահովագրական շուկայում «ԻՆԳՈ Արմենիա»-ն առանցքային տեղեր է զբաղեցնում այնպիսի ցուցանիշներով, ինչպիսին են ապահովագրական պրեմիաները, ապահովագրական պահեստները, եկամուտը եւ այլն:



Խոսելով մոտակա տարվա համար ընկերության ծրագրերից` նա նշել է, որ «ԻՆԳՈ Արմենիա»-ի գործունեությունը կողմնորոշվելու է մի շարք «ապահովագրական mix-երի»` հավաքական ապահովագրական մթերքների վրա: Նրա խոսքով, դրանք համատեղելի են լինելու շարքային աշխատողի աշխատավարձի հետ, որը կկարողանա ապահովագրել իրեն, իր ընտանիքը, ունեցվածքը:



Տեղեկություն. Ընկերությունը հիմնվել է 1997թ., «ԻՆԳՈ Արմենիա» անունով ընկերությունը գործում է 2004թ.-ից: Բաժնետոմսերի 75% հանդիսանում է «ԻՆԳՈՍՏՐԱԽ»-ի սեփականությունը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հանդիսանում է «ԻՆԳՈ International Network of Guarantees and Obligations»-ի (Ապահովագրերի եւ Պարտականությունների Միջազգային Ցանց) անդամը, որի մեջ մտնում են «ԻՆԳՈՍՏՐԱԽ»-ը (Ռուսաստան), «Սոֆագ»-ը (Գերմանիա), «ԻնգոՆորդ»-ը (Ֆինլանդիա), «ԻՆԳՈ Ուկրաինա»-ն (Ուկրաինա) եւ ուրիշները` ընդամենը Եվրոպայի եւ ԱՊՀ 26 ընկերություն: Խմբի ընկերությունների գործունեության ֆինանսական աուդիտն ացնկացնում է «Ernst & Young Audit»-ը: Խմբի ընդհանուր կարգային կապիտալը կազմում է 2,5 մլրդ. ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---