ԱՄՆ դեսպանատան կոչն իր քաղաքացիներին՝ Երևանից հարավ ու մի քանի այլ ուղղությամբ չճամփորդել

ԱՄՆ դեսպանատան կոչն իր քաղաքացիներին՝ Երևանից հարավ ու մի քանի այլ ուղղությամբ չճամփորդել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք, Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք և մինչև Տավուշի մարզի Վրաստանի հետ սահմանը:

Դեսպանատունը կոչ է արել չուղևորվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Նաև հանձնարարել է իր աշխատակիցներին և իրենց ընտանիքների անդամներին չճամփորդել Երևանից դուրս։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---