Թրյուդո․ ԱԳՆ-ն հետաքննում է Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործումը

Թրյուդո․ ԱԳՆ-ն հետաքննում  է Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործումը

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ իր երկրի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման հարցով ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել։

Կանադայում արգելվում է զենքի և զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

«Չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակով: Մենք պետք է տեսնենք ռազմական գործողությունների լիցքաթափումը, պետք է տեսնենք երկխոսության և բանակցությունների վերսկսում»,-ասել է նա, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանատունը:

Թրյուդոն ասել է, որ աշխատում են միջազգային գործընկերների իրավիճակը կարգավորելու համար: «Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման տեղեկության հետ կապված հայտնեմ, որ ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքները չոտնահարելու Կանադայի ակնկալիքները մշտապես հարգվեն»,-ասել է նա: Կանադայի արտաքին գործերի նախարարհը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը իր հերթին հայտարարել է, որ, եթե պարզվի մարդու իրավունքների խախտումներ են գրանցվել, Թուրքիա զենքի արտահանման էմբարգո կհայտարարվի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---