«Նովայա Գազետա». Վարձկաններին և նրանց ընտանիքներին Թուրքիայի քաղաքացիություն են խոստացել

«Նովայա Գազետա». Վարձկաններին և նրանց ընտանիքներին Թուրքիայի քաղաքացիություն են խոստացել

PanARMENIAN.Net - Թուրքիայի միջոցով Ադրբեջան տեղափոխված վարձկանների վերաբերյալ նոր վկայություններ են ի հայտ գալիս համաշխարհային մամուլում։ Այս անգամ ռուսական «Նովայա Գազետան» զրուցել է Թուրքիային սահմանակից սիրիական Իդլիբում իր աղբյուրի հետ, որտեղից էլ կամավորագրվում են վարձկանները։

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ վարձկանների գրանցման հարցում անմիջական մասնակցություն ունի Սեյֆ Աբու Բաքր անունով թյուրքմենական ծագմամբ սիրիացին` թուրքամետ «Սիրիայի ազատ բանակ» (FSA) խմբավորումից։

Կամավորագրվել ցանկացողները գրանցվում են Աֆրին գյուղի փոքր գրասենյակում: Կարող են գրանցվել Սիրիայի բոլոր քաղաքացիները։

Ըստ աղբյուրի` մինչ օրս 700-ից 1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ գազամուղերը և նավթամուղերը պաշտպանելու: Զինյալները հավաքվում են 300 հոգանոց խմբերով, այնուհետև ուղարկվում Թուրքիայի սահմանամերձ Կիլիս քաղաք, որտեղ նրանց տալիս են քաղաքացիական հագուստ և Գազիանթեփի օդանավակայանով ուղարկում Ստամբուլ։ Բաքու տեղափոխումը լինում է Ստամբուլից Վրաստանի օդային տարածքով:

Նշվում է, որ կամավորագրվածները և նրանց ընտանիքները սոցիալապես ծայրահեղ վիճակում են։

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան գրավիչ է դարձնում վարձկանի մասնագիտությունը։ Նախ՝ ամսական $1800 աշխատավարձը է տալիս, բացի այդ, մարտիկի և նրա ընտանիքի համար երաշխավորում է Թուրքիայի քաղաքացիություն։ Իսկ զոհվելու դեպքում ընտանիքը ստանում է միանվագ $30,000:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---