Ալիև․ ՌԴ-ն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ԼՂ կարգավորման գործընթացում, քան մյուսները

Ալիև․ ՌԴ-ն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ԼՂ կարգավորման գործընթացում, քան մյուսները

PanARMENIAN.Net - Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է: Նրանք համակարգման բավականին բարձր մակարդակ ունեն: Իհարկե, Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիր է, Հայաստանի հետ պետական սահման չունի: Ռուսաստանը մի երկիր է, որը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հետևաբար, նրա դերն ու միջնորդության հնարավորությունները, օբյեկտիվ պատճառներով, ավելի մեծ են, քան տարածաշրջանից հեռու գտնվողներինը», - ասել է նա։

Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---