ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ոճրագործության համար

ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ոճրագործության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը, հայտարարել են արտաքին գործերի նախարարությունից։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների նպատակն Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով նրանց պատմական հայրենիքից զրկելն է։

ԱԳՆ-ից նշել են, որ Ադրբեջանն արհամարհել է անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ամբողջ միջազգային հանրության հետևողական կոչերը և ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

«Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ամբողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---