Առաջին անգամ Ղարաբաղի դեմ կռվող վարձկաններից տեսանյութ է հայտնվել

Առաջին անգամ Ղարաբաղի դեմ կռվող վարձկաններից տեսանյութ է հայտնվել

PanARMENIAN.Net - Համացանցում է հայտնվել ենթադրաբար Ադրբեջանի կողմից կռվող արաբ վարձկաններից առաջին տեսանյութը, որն ապացուցում է տեղեկությունները, թե ադրբեջանական կողմից Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ են կռվում։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է ինքնաձիգով զինված, արաբերեն խոսող մարդը մարտի ժամանակ անդադար գոռում «Ալլահու Ակբար» և տալիս հայերի անունը։ Տեսանյութում նա նշում է, որ «շուն հայերը սպանել են մեզ» ու պատմում, որ ընկել են ուժեղ հրետակոծության տակ՝ հրապարակելով նաև համապատասխան կադրերը։

Հետազոտող Էլիզաբեթ Ցուրկովը պարզել է, որ վարձկանը 23-ամյա Մուսթաֆա Կանտին էլ «Ալ-Համզա» դիվիզիայի անդամներից։ Նա կռվում է 14 տարեկանից։

PanARMENIAN.Net ը միջազգային հանրության համար արաբերենից անգլերեն է թարգմանել խոսակցության հիմնական մասերը։ Ենթագրերով տեսանյութն ազատ է ներբեռնման, ինչպես նաև այլ հարթակներում տարածման համար։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---