Մնացականյանը զրուցել է ԵՄ ԱԳ և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

Մնացականյանը զրուցել է ԵՄ ԱԳ և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրուցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նա իր մտահոգություններն է փոխանցել Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչների տեղակայման միջոցով։

Ըստ Մնացականյանի՝ դա հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման և լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով:

Նախարարը Բորելին ներկայացրել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները, իրազեկել խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---