Տոնոյանը՝ Հասանովին. Ադրբեջանի համար հետևանքները սարսափելի են լինելու

Տոնոյանը՝ Հասանովին. Ադրբեջանի համար հետևանքները սարսափելի են լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով «Զինուժի» հարցերին, հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ Տոնոյանը հավելել է, որ ադրբեջանական կողմի նման պդնումները կեղծիք են։

Պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, ըստ որի ՀՀ գործողությունների պատճառով ընդլայնվելու է մարտական գործողությունների գոտին՝ Տոնոյանն ասել է․ «Ադրբեջանը հրետակոծել է Վարդենիսի շրջանի բնակավայրերը ծանր հրետանուց և անօդաչու թռչող սարքերից։ Եվ եթե դա մարտական գոտու ընդլայնում չէ, թող մասնագետները եզրակացություն անեն»:

«Եթե Ադրբեջանի համար Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին թույլատրելի վայր են հրթիռակոծության ու հրետակոծման համար, ապա ՊԲ, Արցախի ԶՈւ-ի հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են՝ Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու, սարսափելի»,- ասել է նա։

ՊԲ-ն հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Նշվում է, որ լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---