Լոս Անջելեսի քաղաքապետ․ Կանգնած ենք հայ ժողովրդի կողքին

Լոս Անջելեսի քաղաքապետ․ Կանգնած ենք հայ ժողովրդի կողքին

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Twitter-ի իր միկրոբլոգում աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և կոչ արել Վաշինգտոնին նպաստել խախաղության հաստատմանն Արցախում։

«Լոս Անջելեսը հպարտ է, որ այստեղ է ամենամեծ հայկական համայնքը։ Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Կոչ եմ անում Վաշինգտոնում մեր առաջնորդներին հետևողական և կոշտ դիվանագիտություն վարել, որն անհրաժեշտ է Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա»,- նշել է նա:

Հոկտեմբերի 4-ին հայերը Լոս Անջելեոսում ավտոմեքենաներով փակել են 101-րդ մայրուղին։ Ցուցարարները պահաջում էին, որ ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանեն Արցախյան պատերազմը։Լոս Անջելեսյան մայրուղու վրա մի քանի տասնյակ մեքենաներ դադարեցրել են երթևեկությունը, վարորդները դուրս են եկել փողոց` Հայաստանի ու Արցախի դրոշներով ու ազդանշաններ արձակելով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---