Արցախի նախագահ․ Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, կտոնի միայն հաղթանակներ

Արցախի նախագահ․ Այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, կտոնի միայն հաղթանակներ

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով, որ այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ:

«Ամեն տարի, ավանդույթի համաձայն, մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու մեծարանքի խոսքեր: Սակայն այսօր ես ուզում եմ հղել ձեզ իմ երախտագիտության խոսքը, երախտագիտություն՝ մեր հերոսական սերնդի համար, այն քաջ հայորդիների, ովքեր, փայլուն կերպով սերտելով ձեր տված հայրենասիրության դասը, այսօր իրենք են խիզախության ու սխրանքի դաս տալիս մարտի դաշտում, կերտում հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական էջերից մեկը:

Խաղաղություն ձեզ, մեր ժողովրդին ու Հայրենիքին»,-ասվում է Արցախի նախագահի ուղերձում։

Ռազմական գործողությունների մի քանի օրում արդեն Արցախի հերոսի բարձրագույն կոչում է շնորհվել 6 զինծառայողի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---