ՀՀ-ում կորոնավիրուսի 181 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 181 նոր դեպք կա և 7 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 52, 677-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 181-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ը, կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաների մի մասը չի աշխատել։

Մահվան 7 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից,։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 984 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Ապաքինվել է ևս 38 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,710 է, փաստացի բուժվողներինը՝ 6681։

Մեկ օրում թեստավորվել է 1054 մարդ։ Ընդհանուր առմամբ, 308,019 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---