Փաշինյանը՝ NYT-ին․ ԱՄՆ-ն պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-երը տրվել են քաղբնակչությանը ռմբակոծելու համար

Փաշինյանը՝ NYT-ին․ ԱՄՆ-ն պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-երը տրվել են քաղբնակչությանը ռմբակոծելու համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, The New York Times-ին հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և թուրքական միջամտությանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-երը տրվել են խաղաղ գյուղերն ու բնակչությանը ռմբակոծելու համար:

Հարցազրույցի մասին պարբերականի հոդվածում ասվում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հոկտեմբերի 1-ի հեռախոսազրույցում Փաշինյանը մի նուրբ հարց է բարձրացրել. «ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի ԱՄՆ երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվել է Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած:

«Միացյալ Նահանգները, - ասել է Փաշինյանը, - պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-երը տրվել են խաղաղ գյուղերն ու բնակչությանը ռմբակոծելու համար»: Նա նշել է, որ Օ’Բրայենը «լսել և ընդունել է» իր մտահոգությունները:

Պարոն Փաշինյանը հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է, որ հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով»:

Նշվում է, որ հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ն հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում՝ հօգուտ Հայաստանի թշնամիների:

Հոդվածում ասվում է, որ Փաշինյանը հրաժարվել է ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքոմ՝ ՙ պնդելով, թե այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը:

«Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին, ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը ցեղասպանություն էր, ինչը, սակայն, Թուրքիան չի ընդունում»,-ասվում է հոդվածում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---