Գերմանիայի ԱԳՆ բարձր է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ելույթ ունենալով Գերմանիայի թուրքական համայնքի առջեւ, հայտնեց, որ ինքը միշտ էլ հանդես է եկել ԵՄ-ում Թուրքիայի անդամության օգտին: Բայց ավելացրեց, որ գոյություն ունեն մի շարք պետություններ, որոնք կասկածով են մոտենում Անկարայի այդ հնարավորությանը: «Ես բարձր եմ գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի ջանքերը»,- ասաց նա:



Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նաեւ նշեց, որ եթե Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթի 2009թ. սեպտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններում, ապա Բեռլինի դիրքորոշումը Թուրքիայի Եմ մտնելու հաշվով կփոխվի: Նրա խոսքով, ԳՍԴԿ միշտ էլ օժանդակել է ԵՄ-ում Թուրքիայի լիիրավ անդամության գաղափարը, հաղորդում է World Bulletinը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---