ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում

ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առկայությամբ և կոչ է անում դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը։

Նա աշխատանքային այցով Անկարայում է, որտեղ բանակցել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ, ակնկալվում է, որ կհանդիպի նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ շատ է մտահոգում իրավիճակը Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այդ հակամարտությունը ռիսկեր է պարունակում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ դաշինքի անդամների։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պատերազմն ու նստել բանակցությունների սեղանի մոտ»,-ասել է Ստոլտենբերգն Անկարայում՝ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---