Հակառակորդը հայտնվել է ծուղակում` փորձելով զբաղեցնել հայերի թողած դիրքերը, 200 զոհ ունի

Հակառակորդը հայտնվել է ծուղակում` փորձելով զբաղեցնել հայերի թողած դիրքերը, 200 զոհ ունի

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակն ամենաբարդ ուղղություններից մեկում նահանջի տպավորություն է ստեղծել ու հուժկու հարված հասցրել ադրբեջանական ստորաբաժանմանը, 200-ից ավելի զոհ ունեն, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ-ն ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված զինծառայող` հակառակորդն անկանոն կերպով դիմել է փախուստի»,-գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---