Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է անցկացնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ

Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է անցկացնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ իր երկիրը պատրաստակամ է Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Հոկտեմբերի 5-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Ռուսական կողմն ընդգծել է շոտափույտ հրադադարի անհրաժեշտությունը:

ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ՝ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ հիմնվելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---