Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է եղել

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է եղել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

ՌԴ նախագահը նշել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

«Վլադիմիր Պուտինը կրկին նշել է ռազմական գործողությունների հրատապ դադարեցման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Փաշինյանի մամուլի ծառայության՝ կողմերը շարունակել են ռազմական գործողություններում զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրվել են՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ, որը, դժբախտաբար, հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի:

Սեպտեմբերի 27-ից՝ Արցախում հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկզբից ի վեր սա ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի չորրորդ հեռախոսազրույցն է: Հակառակորդի կողմից՝ Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---