Թորոսյան․ ՌԴ վարչապետը ՀՀ կայցելի հոկտեմբերի 8-ին

Թորոսյան․ ՌԴ վարչապետը ՀՀ կայցելի հոկտեմբերի 8-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը դեռ չի այցելել Հայաստան, նա ժամանելու է պլանավորված այցով հոկտեմբերի 8-ի երեկոյան։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի վաղուց պլանավորված հանդիպում է լինելու, միջոցառումներ և հանդիպումներ են լինելու հոկտեմբերի 9-ից։

Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանից հատուկ չվերթ էր վայրէջք կատարել Հայաստանում։ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե Երևան է ժամանալ Ռուսաստանի վարչապետը։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---