Ասադ․ էրդողանը ԼՂ-ում կոնֆլիկտի գլխավոր նախաձեռնողն է

Ասադ․ էրդողանը ԼՂ-ում կոնֆլիկտի գլխավոր նախաձեռնողն է

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որակել է ԼՂ հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնող։

«Նա Լիբիայում աջակցում է ահաբեկիչներին, նա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում վերջերս սկսած կոնֆլիկտի գլխավոր դրդողն ու նախաձեռնողը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ասադը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---