ՀԱՊԿ-ը տեղափոխել է ՀՀ-ում նախատեսած վարժանքները

ՀԱՊԿ-ը տեղափոխել է ՀՀ-ում նախատեսած վարժանքները

PanARMENIAN.Net - 2020-ի հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վարժանքները տեղափոխվել են, հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետիդովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Նա հայտնել է, որ այժմ անդամ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվում է վարժանքների անցկացման նոր վայրն ու ժամկետը։

ՀԱՊԿ-ի հրամանատարաշտաբային «Որոնում 2020» և «Փոխգործակցություն-2020» վարժանքները պետք է անցկացվեին ՀՀ-ում՝ հոկտեմբերի 23-ից 30-ը, «Բաղրամյան» ռազմավարժարանում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---