ՌԴ արտաքին հետախուզության պետ․ Հարյուրավոր ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից գնում են ԼՂ

ՌԴ արտաքին հետախուզության պետ․ Հարյուրավոր ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից գնում են ԼՂ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ըստ ծառայության տեղեկությունների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի են սկսել ակտիվորեն տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ։ Ըստ նրա՝ խոսքը մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպությունների մասին է։

Նարիշկինը շեշտել է, որ խոսքն արդեն նույնիսկ ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք ձգտում են փող աշխտել ղարաբաղյան նոր պատերազմում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նարիշկինը մտահոգված է, որ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում Անդրկովկասը կարող է պլացդարմի վերածվել ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից հետո գրոհայինները կարող են ներթափանցել Ադրբեջանին և ՀՀ-ին սահմանակից երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---