Ադրբեջանի ՊՆ․ Բաքուն կշարունակի հարձակումը Ղարաբաղում 6 հոկտեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է շարունակել հարձակումը ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի ամբողջ երկայնքով՝ «մինչև հակառակորդի ուժերի լիակատար ոչնչացում»։ Այդ մասին Հասանովն ասել է հոկտեմբերի 6-ին կայացած հատուկ ծառայողական խորհրդակցության ժամանակ։ Հրահանգ է տրվել «նպատակաուղղված և հետևողականորեն ոչնչացնել հակառակորդի ուժերը», գրում է Interfax.az-ը։ «Հասանովը հրամայել է ադրբեջանական բանակին պլանավորել հակառակորդի տարածքում գտնվող ռազմական և ռազմավարական ենթակառուցվածքներին հարված հասցնելու գործողությունները՝ ավերիչ մեծ հզորության սպառազինության կիրառմամբ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 2-ին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |