Պողոսյան․ Բացառված է՝ ՊԲ-ն թիրախավորի Ադրբեջանի խաղաղ բնակչությանը

Պողոսյան․ Բացառված է՝ ՊԲ-ն թիրախավորի Ադրբեջանի խաղաղ բնակչությանը

PanARMENIAN.Net - Բացառված է, որ պաշտպանության բանակը թիրախավորի ադրրբեջանական խաղաղ բնակչությանը, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա արձագանքել է Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելով ադրբեջանական քաղաքականությանը նույն կերպ պատասխանելու կոչերին։

«Բացառված է մի պարզ պատճառով․ մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք»,- գրել է նա։

Պողոսյանը հայտնել է, որ այդ հարվածների հետևանքով ոչ միայն վնասազերծվել են Ադրբեջանի ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է՝ դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---