ՊԲ․ Ադրբեջանցիները ևս 300 զոհ ունեն, կորցրել են 11 զրահատեխնիկա, 2-ական ԱԹՍ ու ուղղաթիռ

ՊԲ․ Ադրբեջանցիները ևս 300 զոհ ունեն, կորցրել են 11 զրահատեխնիկա, 2-ական ԱԹՍ ու ուղղաթիռ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ի առավոտվա տվյալներով ադրբեջանական զինված ուժերը 300 զոհ են տվել, կորցրել 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ տվյալները չեն ներառում հոկտեմբերի 6-ի մարտերում ադրբեջանցիների կորուստները։

Հովհաննիսյանը նշել է, որ Արցախում ընթացող մարտերը հոկտեմբերի 6-ի կեսօրից հետո բավականին ինտենսիվացել են, Պաշտպանության բանակն իրականացնում է «այլ տիպի զորաշարժեր , որոնց արդյունքները հետո կերևան»։

Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն, որ ռազմական գործողություններն ընթանում են Իրանի սահմանին, ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ երկիրը չի սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով։

«Իրանը, ըստ էության, դիմում է նաև որոշակի այլ քայլերի, դրանք չեն սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով»,- հայտարարել է նա՝ չմանրամասնելով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---