Covid-19-ով վարակման աճի պատճառով ԵՊՀ–ում 2 շաբաթով կանցնեն օնլայն դասերի

Covid-19-ով վարակման աճի պատճառով ԵՊՀ–ում 2 շաբաթով կանցնեն օնլայն դասերի

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի օրեցօր աճող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։ Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն առցանց։

«ԵՊՀ-ն հորդորում է ակտիվորեն մասնակցել հեռավար դասընթացներին։ Բաց թողնված դասերը հետագայում կլրացվեն»,– ասվում է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 15-ից երկրի ուսումնական հաստատություններում վերսկսել էին մարտին կորոնավիրուսի պատճառով դադարեցված դասերը։

Հայաստանում հոկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 53,083-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 44,932 է: Ը կորոնավիրուսից մահվան 990 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---