Արցախի նախագահը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հայտարարություն կանի

Արցախի նախագահը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հայտարարություն կանի

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան իր էջով հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հայտնել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ զինվորների դեմ կռվում են նաև Սիրիայից բերված վարձկաններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---